Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.03.2020 | 00:03
«Ա­մեն ինչ կպա­կա­սի երկ­րի ե­րե­սից»,- ա­սում է Տե­րը։ «Կպա­կա­սի մարդ և ա­նա­սուն, կպա­կա­սեն եր­կն­քի թռ­չուն­ներն ու ծո­վի ձկ­նե­րը, կտ­կա­րա­նան ամ­բա­րիշտ­նե­րը, և ես կվե­րաց­նեմ ա­նօ­րեն­նե­րին երկ­րի ե­րե­սից»,- ա­սում է Տե­րը։ «Իմ ձեռ­քը կեր­կա­րեմ Հու­դա­յի երկ­րի վրա, Ե­րու­սա­ղե­մի բո­լոր բնա­կիչ­նե­րի վրա և կվե­րաց­նեմ այդ­տե­ղից Բա­հա­ղի ա­նունն ու քր­մե­րի ա­նունն­նե­րը` քա­հա­նա­նե­րով հան­դերձ, ո­րոնք տա­նի­քի վրա եր­կր­պա­գում են եր­կն­քի զո­րու­թյուն­նե­րին, նրանք, որ երդ­վում էին Տի­րոջ` ի­րենց ար­քա­յի ա­նու­նով, նրանք որ խո­տոր­վում էին Տի­րո­ջից։
Սո­փո­նիա­յի մար­գա­րեու­թյու­նը 1. 2-5
Դիտվել է՝ 2905

Մեկնաբանություններ